Karevorinfo  Թերթերի տեսություն  249

Ինչո՞ւ 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան. «Հրապարակ»

09:36 հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Ինչո՞ւ 2 հազար սաղավարտ պատերազմի օրերին չհասավ Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ հայտնի դարձավ վերջին պատերազմի օրերին պատահած դեպք, որն ամենայն մերկությամբ ի ցույց է դնում ՀԱՊԿ ևԵԱՏՄ գծով մեզ դաշնակից միջինասիական երկրի պետական պաշտոնյաների տրամադրվածությունը մեր հանդեպ։

Պատերազմի օրերին, երբ վարչապետը խուճապահար խնդրեց մեր հայրենակիցներին՝ զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրած շտապել բանակին օգնության, նախկին ԽՍՀՄ այդ հանրապետությունում աշխատող հայազգի գործարարները փորձել են Հայաստան ուղարկել մոտ 2 հազար սաղավարտ։

Գնել են, բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերը պատրաստել, բեռնափոխադրման հետ կապված ծախսերը հոգացել։ Բեռի նկատմամբ ավելորդ հետաքրքրությունից խուսափելու նպատակով, ձեռներեց հայերը սաղավարտները ձևակերպել են որպես շինարարության համար անհրաժեշտ պաշտպանիչ գլխարկներ։

Սակայն վերջին պահին այդ երկրի ազգային անվտանգության մոտ երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են մաքսային պահեստ, առգրավել բեռը և բերման ենթարկել այնտեղ գտնվող հայերին։ Հետապնդումները՝ նույն խստությամբ, շարունակվել են նաև հաջորդ օրը։ Այնպես, որ գործարքին առնչված մեր հայրենակիցները զարտուղի ճանապարհներով, մի կերպ ճողոպրել են «եղբայրական» այդ երկրից, որպեսզի չհայտնվեն բանտում։ Ի դեպ, այսօր էլ այդ երկրի բանտերում կան հայազգիներ»:

Մանրամասները՝ թերթի համարում: