Karevorinfo  Համացանց  230

«Չ՛վարչապետը մի շարք խոստովանություններ արեց». Բաբկեն Հարությունյան

14:06 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Չ՛վարչապետը մի շարք խոստովանություններ արեց». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ապագան մինչև 2050թ. «կառուցող» չ՛վարչապետն այսօր մի պահ որոշակի անկեղծացավ և մի շարք խոստովանություններ արեց։

1. Պատերազմի մասով խոստովանեց, որ հենց սկզբում էլ գիտեր, որ պարտվելու ենք, բայց չի ունեցել կամք, համարձակություն և նվազագույն չափով գիտելիք ու հմտություն, որպեսզի պատերազմի վերջնարդյունքի համեմատ նվազ զիջումներով կանգնեցներ պատերազմը (օրինակ՝ մեկ կամ երկու շրջան հանձներ ու կանգներ պատերազմը)։

2. Պատերազմել է` ուզելով վերջնական փակել խնդիրը` Արցախը կա՛մ մեզ, կա՛մ Ադրբեջանին ելքով։

3. Հայտնվել ենք նոր պատերազմի շեմին` կա՛մ առանց կռվի ու դիմադրության պետք է Սյունիքում միջանցք տանք, կա՛մ պետք է անենք ամեն ինչ, բայց վերջնարդյունքը նման է լինելու նախորդ տարվա պատերազմի արդյունքներին, այսինքն՝ այս անգամ էլ պարտվելու ենք ու միջանցք տանք։

4. Սյունիքում միջանցք տալու հարցով ինքը չունի ՌԴ, ՀԱՊԿ և արևմուտքի բավարար չափով աջակցությունը, ոչ էլ ունենալու հույս ունի։

5. Վարչապետի պաշտոնում մնացել է մենակ իր խաժամուժ թիմի հետ և դրսի հետ հարաբերություններում հայտնվել է փակուղում։

6. Հայաստանը հաջորդիվ հայտնվելու է անկախությունը կորցնելու շեմին։

Այսպիսով, այսօր Նիկոլը պարզ ասաց, որ ինքն ու իր իշխանությունն այլևս սպառվել են, չունեն ո՛չ դիմադրության ուժ, ո՛չ էլ առաջիկա ամիսների մարտահրավերներին դիմագրավելու հույս։

Չմոռանանք, որ սրանց հետ մեկտեղ մենք էլ ենք հայտնվել թշվառության մեջ»։