Karevorinfo  Համացանց  620

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկ երկու ժողովրդի կամ պետության հակամարտություն չէ»․ Հակոբ Բադալյան

13:24 չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ.
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկ երկու ժողովրդի կամ պետության հակամարտություն չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծքով ասուլիսի երկու առանցքային շերտ, որոնց կանդրադառնամ երկու առանձին գրառումներով՝ շատ երկար չստացվելու համար: Դա չի նշանակում, որ այլ շոշափված հարցերը կարևոր չէին, բայց խորքային, հիմնարար առումով հայկական պետականության համար իմ սուբյեկտիվ գնահատմամբ կարևոր են երկուսը.
     Մեկը 44-օրյա պատերազմից առաջ հանրությանն իրավիճակի բարդության և ըստ էության վտանգավոր փակուղայնության մասին ամբողջական տեղեկություն տալն էր: Ընդ որում, այդ հարցում քննադատությունն ու մեղադրանքները հաճախ են՝ ինչու՞ Փաշինյանը չեկավ ու ասեց, որ պետք է կարգավորել խնդիրը, այլապես կլինի ծանր պատերազմ:
     Ամբողջ հարցն այն է, որ այստեղ Հայաստանը մշտապես եղել է ծանրագույն և խորքային փակուղում: Եթե փորձեմ համառոտ, ապա խնդիրն այն է, որ կարգավորման այս կամ այն տարբերակի շուրջ Հայաստանի համաձայնությունը մեղմ ասած քիչ է այն իրականություն դարձնելու համար: Ու բանը միայն այն չէ, որ Ադրբեջանը զգալով ժամանակի, նավթի ու գազի առավելությունը մերժում էր ու կոշտացնում իր դիրքը անընդհատ:
     Ավելի խորքային խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երկու ժողովրդի կամ պետության հակամարտություն չէ լոկ, իսկ միջնորդներն էլ՝ հաշտեցման ձգտող բարեգործներ: Սա աշխարհաքաղաքական նշանակության ազդեցության պայքարի առիթ է, և խոշոր հաշվով այդ նկատառումներով առաջացած հակամարտություն, և այդ նկատառումներով է գծվել նաև առաջին պատերազմի ստատուս-քվոն:
     Հետևաբար, երբ կա խոշոր 5-6 կենտրոնների միջև պայքարը այս հակամարտության վրա, որը ավելի խոշոր պայքարի ենթակա գործընթաց է, միայն Հայաստանի համաձայն լինել-չլինելը չի խաղում էական դեր: Եվ սա անցնող քառորդդարյա կարգավորման պրոցեսում ըստ էության պրակտիկայով հաստատված իրողություն է:
     Ահա այս իրավիճակում լուծումը ըստ էության քո տիրույթից դուրս է, քեզ մնում է միայն ամեն ինչ անել առավել վատթար լուծման պարտադրումից խուսափելու կամ պարտադրվող պատերազմի առավելագույնս պատրաստ լինելու համար:
     Եթե որևէ լուծում կամ տարբերակ չունի իրապես լինելու աշխարհաքաղաքական բավարար հենք (անկախ մեզ համար շահեկան կամ ոչ շահեկան լինելու հանգամանքից), բայց Հայաստանի որևէ իշխանություն գալիս ու ասում է, որ սրանից լավ լուծում երբեք չենք ստանալու, դրանով ուղղակի ստեղծվում է Ադրբեջանի դիրքորոշումը էլ ավելի կոշտացնելու հիմք, ոչ թե լուծումը մոտեցնելու հնարավորություն:
     Չկասկածեք, օրինակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը կմնար ու կիրականացներ լուծման իր տարբերակը, եթե լիներ հարցի լուծման աշխարհաքաղաքական բավարար միջավայր: Նրան առնվազն կօգնեին մնալ ու իրականացնել այդ լուծումը:
     Այստեղ է, այդ «փակուղին» է Հայաստանի գլխավոր խնդիրը, այդ թվում առ այսօր՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո: Այդ խնդրի ծանրությունը նվազեցնելու միջոց կարող է լինել ներքին քաղաքական էլիտաների առկայությունը, որոնք ի վիճակի կլինեն գալ առանցքային հարցերում քաղաքական, կուսակցական, խմբային, անձնական շահը պետականին ստորադասելու շուրջ համաձանության, բայց չկան այդ էլիտաները, չեն եղել:
     Դրա համար էլ, օրինակ, Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո հրապարակային դաշտում իրականացնում է հաղթանակի տեղեկատվական արշավ, իսկ Արցախում ռազմա-քաղաքական խմբերին հայտնում, որ լայն պատերազմի դեպքում կա Ստեփանակերտն էլ կորցնելու վտանգ: Որովհետև նրանից լավ որևէ մեկը թերևս չէր պատկերացնում, որ պատերազմը լինելու է ոչ թե Ադրբեջանի, այլ ռուսական քաղաքականության, թուրքական հավակնությունների, իսրայելական նկրտումների, եվրաատլանտյան անտարբերության դեմ:
     Էսպիսի դեպքերում սովորաբար հուսահատ հարցեր են առաջանում՝ լավ, միթե՞ մեզանից ոչինչ կախված չէ: Կախված է և կախված է շատ բան, բայց իհարկե մոլորություն է մտածել, թե մեզանից կախված է ամեն ինչ: Եվ սա հուսահատության հասնելու պատճառ չէ, աշխարհում չկա պետություն, որտեղ նպատակների և խնդիրների լուծման առումով ամեն ինչ կախված է իրենից:
     Ավելին, հենց դա ռացիոնալ կերպով գիտակցելով է, որ հնարավոր է հասնել այդ խնդիրների լուծման արդյունավետության հնարավորինս մեծ աստիճանի՝ աշխատելով նաև հենց այն սուբյեկտների հետ՝ անկախ համակրանք-հակակրանքից, որոնցից է նաև կախված մեզ համար էական հարցերի ու խնդիրների լուծումը»: