Karevorinfo  Համացանց  141

«Վա՜յ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է»․ Սարո Սարոյան

23:24 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Վա՜յ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է»․ Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջությամբ լսեցի Նիկոլին։ Վա՜յ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է։ Ցավոք, մենք այդ երկիրն ենք։ Իմ յուրաքանչյուր որակումից մեկական հիմնավորում բերեմ, որպեսզի անապացույց գնահատական չհամարվի։ Նիկոլը կատարյալ տգետ է, քանզի պնդում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հիմքում պետք է ընկած լինեն ՀՍՍՀ-ի սահմանները։ Նիկոլը դեմագոգ է, քանզի պնդում է, որ եթե ինքը տարածքներ զիջող լիներ, ապա պատերազմ չէր լինի։ Նիկոլը վախկոտ է, քանզի ներկայանում է որպես պայքարողի կրեդո ունեցող, բայց հոգու խորքից գրեթե անթաքույց հանում ու ներկայացնում է հայ ժողովրդին ինչպես անցյալում Ղարաբաղյան խնդրում երբևէ զիջելու իր պատրաստակամությունը, այնպես էլ ապագայում հայկական շահերը զիջելու պատրաստակամությունը՝ եթե թուրքերը երաշխիքներ տան, որ այդ զիջումով կբավարարվեն։ Իր դեպքում ամբողջ ողբերգությունն անցյալից եկող նրա արժեքային դեֆորմացիան է, քանի որ նա մտածում է մի կերպ, որի անբարոյական կողմը նրան չես կարող համոզել»։