Karevorinfo  Իրադարձություններ  440

«Ստախոսը դուք եք», «Դուք պետք է դատվեք»․ փոխադարձ վիրավորանքներ՝ Քոչարյանի և Մինասյանի միջև

11:42 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
«Ստախոսը դուք եք», «Դուք պետք է դատվեք»․ փոխադարձ վիրավորանքներ՝ Քոչարյանի և Մինասյանի միջև

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև։ Անդրանիկ Քոչարյանը դիմելով Մինասյանին՝ ասաց, որ վերջինը կարող է 13-րդ անգամ ներկայացնել հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց թեկնածուին։
     «Նախ արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը իրացրել է իր իրավունքը։ Պարո՛ն Քոչարյան, անձամբ դուք և հանձնաժողովի մի շարք անդամներ արդեն որերորդ անգամ փորձում եք մանիպուլյացիաների, կեղծ, սուտ տեղեկությունների դիմել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
     «Ստախոսն ինքդ եք»,- ի պատասխան Մինասյանի՝ ասաց Քոչարյանը։
     «Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ․․․ Հրապարակային ասում եմ՝ դուք և Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեք դեռ»,- ասաց Մինասյանը, որից հետո մթնոլորտը թեժացավ և «Հայաստան» խմբակցությունը լքեց նիստը։