Karevorinfo  Թերթերի տեսություն  158

Թևոնյանին ասել են՝ չէ․ «Հրապարակ»

Թևոնյանին ասել են՝ չէ․ «Հրապարակ»

Թևոնյանին ասել են՝ չէ․ «Հրապարակ»
09:42 երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ.
Թևոնյանին ասել են՝ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը փորձել է ոչ ՔՊ-ական այն համայնքապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է օրերս, արտաքսել համայնքապետարանների շենքից, սակայն ամեն տեղ չէ, որ ուժը պատել է։

Եթե Արտաշատի և Վեդիի շրջանում մի քանի հաջող փորձեր է ունեցել, ապա Արարատի հատվածում, որտեղ ամուր են Գրիգորյանների դիրքերը, և համայնքապետերի մեծ մասը նրանց մարդիկ են, նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
     Թերթին ասել են, որ մի քանի համայնքում մարզպետը զանգել է տեղի ՔՊ-ականներին կամ ՔՊ համակիրներին, ուղիղ հանձնարարել՝ գյուղապետերին դուրս վռնդել համայնքապետարաններից, սակայն գյուղացիները չեն համաձայնել և մարզպետին ասել են՝ միայն իր գլխավորությամբ ու իր ներկայությամբ կանեն դա, Թևոնյանն էլ հրաժարվել է կացնային որոշում ընդունել՝ վախենալով, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: