Karevorinfo  Իրադարձություններ  248

«Ամեն մեկը՝ «Ես դուրս եմ գալու» սկզբունքով, պետք է ելնի պայքարի». Սոֆյա Հովսեփյան

15:09 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Ամեն մեկը՝ «Ես դուրս եմ գալու» սկզբունքով, պետք է ելնի պայքարի». Սոֆյա Հովսեփյան

«Այսօր մենք փողոցներում ակցիա ենք իրականացնում և կային քաղաքացիներ, որ ասում էին՝ մենք աշխատանքի ենք գնում, դուք սահմանափակում եք մեր իրավունքը: Ես ուզում եմ հարց տալ այդ քաղաքացիներին՝ արդյոք տեղյա՞կ են, որ նույն Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը և այդ մարդիկ անգամ իրենց մի կտոր հացի համար չեն կարող իրենց բնակավայրից դուրս գալ»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով քաղաքացիներին, ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ բացի կառավարությանը փաստաթուղթ հանձնելուց, իրենց պահանջը հիմնավորող փաստաթուղթ են հանձնելու նաև Ազգային ժողովին և նախագահականին:

«Հիշե՛ք՝ այսօրն է հեռու, վաղը շատ մոտ է լինելու: Եվ դրա համար ամեն մեկը՝ «Ես դուրս եմ գալու» սկզբունքով պետք է դուրս գա և պահանջի՝ առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու՝ այսուհետ հայ ժողովրդի անունից չստորագրել: Եվ ամենակարևորը՝ բանավոր պայմանավորվածություններ հայ ժողովրդի անունից այսուհետ չունենալ»,- ասաց Ս. Հովսեփյանը՝ հավելելով. «Եթե անտարբեր եղաք, այսօրվա այն 40 րոպեի սպասումն այլևս չի լինելու, էլ չեք հասցնելու աշխատանքի գնալ: Ակցիա եք տեսնում՝ լուռումունջ միացեք. 40 րոպե է, թե 1 ժամ, ուշացեք ձեր աշխատանքից, որովհետև հիշե՛ք, ուշանալով՝ այս երկրում մշտապես բնակվելու իրավունք եք ձեռք բերելու»: