Karevorinfo  Համացանց  184

«Հայաստանը սերտ աշխատանքի անհրաժեշտություն ունի արաբական աշխարհի առաջատարների հետ». Ա. Բաբաջանյան

17:48 երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«Հայաստանը սերտ աշխատանքի անհրաժեշտություն ունի արաբական աշխարհի առաջատարների հետ». Ա. Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հայաստանի արդի ռազմավարական մարտահրավերները, ռիսկերը, սպառնալիքներն այնպիսին են, որ դրանք մեզ համար կենսական են դարձնում սերտ հարաբերությունը ոչ միայն ժողովրդավար աշխարհի առաջատարների հետ, այլ նաև երկրների հետ, որոնք մեղմ ասած հեռու են ժողովրդավարությունից: Եվ խոսքն այստեղ բոլորովին միայն Ռուսաստանի մասին չէ, և ոչ էլ միայն հարևան Իրանի մասին: Հայաստանը սերտ աշխատանքի անհրաժեշտություն ունի մերձավոր-արևելյան ռեգիոնում գտնվող այլ երկրների, մասնավորապես արաբական աշխարհի առաջատարների հետ:
     Ժողովրդավարությունը Հայաստանի ներքին քաղաքակրթական ընտրությունն է, որը հայկական պետականության արդիականացման, զարգացման, արտաքին քաղաքական և անվտանգային էֆեկտիվության թերևս առավել օպտիմալ մոդելն է, բայց ոչ երբեք միջազգային հարաբերությունների բաժանարար գիծ:
     Ուստի մեկընդմիշտ ընդգծենք՝ Վաշինգթոն՝ Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար Հայաստանը մեկնում է ոչ թե գծերով սահմանափակվելու, այլ հակառակը՝ քաղաքակրթական ներուժով բացվելու և բազմագիծ, բազմավեկտոր քաղաքականության կարողությունը ավելացնելու նկատառումով»։