Karevorinfo  Համացանց  276

«Մշակույթի դինամիկան հետաքրքիր երևույթ ա, իրա դեմ կռիվ տալ պետք չի». Արման Յարալյան

02:06 կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Մշակույթի դինամիկան հետաքրքիր երևույթ ա, իրա դեմ կռիվ տալ պետք չի». Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես խաչքարերը, էնպես էլ մետաղական բարձր խաչերը մշակութային երևույթ են, մշակույթը դինամիկ երևույթ ա, քարացածները մեռնում են, տրանսֆորմացվողների դինամիկայից կարելի ա դատել թե ինչ որակի ա էդ փոփոխությունը։
     Խաչքարերը էն ժամանակ էլ հասանելի հաճույք չի եղել, աղքատ ռամիկների գերեզմանաքարերը շատ համեստ էին, էսօրվա չափանիշներով անգամ ժպիտ առաջացնող, առաջին խաչքարերն էլ չէին փայլում վարպետությամբ, բայց դրանք պատվիրողը ժամանակի փող ունեցողներն էին։
     Տեխնիկայի ու հնարավորությունների աճի հետ հիմա խաչքարեր ենք տեսնում, որ արդեն հարթաքանդակներից անցում են անում լիարժեք եռաչափ պատկերների, արդեն այսօր նշմարվում ա, որ քարի վրա մարդու ֆանտազիան սպառվում ա, բնական էր, որ մարդ ձգտելու էր ավելի ազդեցիկ կոթողների։
     Վենետիկը ժամանակի մեջ քարացած էդ երևույթի լավագույն դրսևորումն ա, թե ոնց են ժամանակի փողատերերը միմյանց հետ մրցել զարմացնելու կարողությամբ, էնքան շատ, որ հաճախ չափն անցել են։
     Վերադառնանք մեր մետաղական ու պլպլան խաչերին, սա ակնհայտ մշակութային երևույթ ա, սոցիումի քչից շատից ունեցող մասը կոթողապատելու իր բնազդը սկսել ա դրսևորել ամեն բարձունքին մի խաչ տնկելով, բնակիչներն էլ ասոբի դեմ չեն, անգամ համարում են գեղեցիկ։
     Եթե համեմատենք վաղ շրջանի ու ժամանակակից խաչքարերի բարդությունն ու ճոխությունը, նույնն ես մետաղականների մոտ ա, սկզբից հասարակ տրուբեք, վրեն լույսեր, որ հեռվից տեսանելի լինի, հետո արդեն սկսվեց մրցակցությունը։
     Չի բացառվում, որ ի հեճուկս մեր ժամանակների պրադվինուտիների՝ էս մշակույթը կայուն հաստատվի ու զարգանա, ի հայտ գան վարպետներ, որ մոնումենտալ գործեր թողեն ու հետո դա համարվի հայի հետքը իր կենսամիջավայրում։
     Մշակույթի դինամիկան հետաքրքիր երևույթ ա, իրա դեմ կռիվ տալ պետք չի, պետք ա ուսումնասիրել ու հասկանալ երևույթը, տենդենցները, պատճառները, ցանկացած կոթողային մշակույթ տվյալ ժամանակների մշակութային նստվածքն ա, որով կարաս գնահատես տվյալ սոցիումի զարգացման փուլերը։
     Հայաստանն իրա սոցիումով հումանիտար ոլորտի համար գանձ ա, անսահման ուսումնասիրության նյութերով, բայց էդ ոլորտը կիսամեռ ա:
     Սա էլ ա զարմանալի երևույթ»: