Karevorinfo  Համացանց  137

Սպահան քաղաքի բնակիչները «Զայանդե ռուդ» գետի չորացման համար մեղադրում են իշխանություններին

20:42 շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
Սպահան քաղաքի բնակիչները «Զայանդե ռուդ» գետի չորացման համար մեղադրում են իշխանություններին

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսանկարները վերաբերում են Իրանի Սպահան քաղաքի մի խումբ բնակիչների ցույցին, որոնք «Զայանդե ռուդ» գետի չորացման համար մեղադրում են իշխանություններին։ Քաղաքը հազար թելերով կապված է հայ ժողովրդի պատմության մեկ կարևոր դրվագին. գետի ձախ ափին է գտնվում մեր պատմական Նոր Ջուղա ավանը, երևացող կամուրջը սարքել է մեր անվանի ճարտարապետ Ալլահվերդի Խանը, գետի մասին կան հարյուրավոր ձոներ և երգեր, գետը այդ քաղաքի մշակույթի և ծեսերի մաս է կազմում։ Հարյուր հազարավոր բնակիչներ իրենց հանգիստն են անց կացրել այս գետի ափերին, իսկ զույգերն իրենց առաջին սիրային խոստովանությունը հենց այստեղ են կատարել։ Բնակիչները ցույցին մասնակցել են ընտանիքներով, նրանց մեջ կան մեծ թվով իշխանամետ տարրեր, ցույցին անդրադարձել են նաև պետական լրատվամիջոցները։ Սոցիալական ցանցերը պրպտելով դեռևս չեմ հանդիպել որևէ իրանահայի և հատկապես Նոր Ջուղայաբնակի, որ անդրադառնա այս հարցին։ Հիշեցնեմ, որ որոշ հայերի բնակարաններն այս գետից հեռու են ընդամենը 300֊400 մետր։ Շրջակա միջավայրին և կենսոլորտին վերաբերող այս տարրական հասարակական հարցին չի անդրադառնում նաև իրանահայ մամուլը։ Հակասություններով լեցուն ազգ ենք, Սփյուռքում իրավամբ քննարկում են Հայաստանի խնդիրները, բայց հանդիսանալով տարբեր հյուրընկալ երկրների քաղաքացի, մեզ հեռու ենք պահում այդ երկրների անգամ ամենաանմեղ, ապաքաղաքական և կենցաղային հարցերից»: