Karevorinfo  Իրադարձություններ  435

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում ՀՀ պատվիրակությունն անդրադարձել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիային

21:06 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում ՀՀ պատվիրակությունն անդրադարձել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիային

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին
     ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել և մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
     Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետևանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:
     Պատգամավորը, կարևորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ:
     Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով: