Karevorinfo  Համացանց  203

«Չի կարող խաղաղությունը հաստատվել միակողմանի»․ Հակոբ Բադալյան

00:36 շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
«Չի կարող խաղաղությունը հաստատվել միակողմանի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, մարդիկ, որոնք խոսում են էն մասին, թե Թուրքիան ուզում է մեր վերջը տալ, ուրեմն ինչ խաղաղություն, գոնե խորապես հասկանո՞ւմ են, թե ինչի մասին են խոսում: Բա Թուրքիային մեր վերջը տալու համար հենց պետք է պատերազմ:
     Հետևաբար, որպեսզի Թուրքիան չկարողանա մեր վերջը տալ՝ 90 միլիոնանոց Թուրքիան չկարողանա 3 միլիոնանոց Հայաստանի վերջը տալ՝ Արցախն էլ հետը, թեև ռուսները գուցե Արցախը պահեն իրենց ու թուրքերի հետ Հայաստանի մի տարածք փոխանակեն, ասենք, Ադրբեջանի տարածքով Դաղստան ելքի հետ, պետք է Թոււրքիային որևէ կերպ զրկել պատերազմի հնարավորությունից:
     Իհարկե, այդ զրկելու առաջին ձևը ուժն է, բայց մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ մենք այսօր չունենք այդ ուժը, չենք ունեցել երեկ, ու, ցավոք սրտի, չենք ունենալու վաղը՝ մեզ այդ ուժն ունենալու համար պետք է բավականաչափ կայուն ու խաղաղ ժամանակ: Որովհետև, որքան ձգվեց անկայուն ժամանակը, այնքան շատ հայ է մասնակցելու, օրինակ, գրին-քարտի խաղարկության, կամ գնալու է Ռուսաստան և Ռուսաստանի անբարո դաշնակցին հայհոյի հենց տեղից, էստեղ մնացող չգիտեմ՝ որքան հայաստանցիներին կոչ անելով չհանձնվել «սպիտակ» կամ «սև» թուրքերին:
     Պարզից պարզ է, որ չի կարող լինել խաղաղություն ամեն գնով: Չի կարող խաղաղությունը հաստատվել միակողմանի, բայց սթափ դատողությունը հուշում է, որ Հայաստանին պետք է ժամանակ, շատ ժամանակ, որ կարողանանք ուժ հավաքենք:
     Որովհետև ուժը կենացներով չէ, ուժը Ֆեյսբուքով չէ, ուժը «ազգովի մեռնելու» փիլիսոփայությամբ չէ: Առավել ևս 21-րդ դարի գերբեռնված աշխարհում «սիրահոժար» կընդունեն որևէ ազգի կամ ժողովրդի «ազգովի մեռնելու» պատրաստակամությունը:
     Դա չի նշանակում հրաժարվել կռվելուց, բայց դա էլ պետք է կառավարվի մտքի, ոչ թե հայրենասիրական պաթոսի ու կենացների տիրույթում:
     Հասկանալի է, որ կարող են տարբեր լինել գնահատականները, թե որ ուժը կամ ինչ ուժ է պատրաստ քաղաքականապես, դիվանագիտորեն, հմտորեն ապահովել խաղաղ ու կայուն հեռանկար: Բայց էդ դեպքում պետք է քննարկել այդ ուժի հարցը, ընդ որում բովանդակային, ոչ թե անձնային քննարկումներով, խաղաղոթյան մեր պատկերացրած ովանդակություները քննարկելով, որ քաղաքական միտք առաջանա, այլ ոչ թե ասել՝ ինչ խաղաղություն:Առավել ևս՝ ասել Երևանի կենտրոնից»: