Karevorinfo  Համացանց  260

«Խորհրդային տարիներին Շիկահողում 140 ընտանիք էր, հիմա՝ 43». Գևորգ Թոսունյան

09:42 ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ.
«Խորհրդային տարիներին Շիկահողում 140 ընտանիք էր, հիմա՝ 43». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով «Ալեքսն է Սյունիքի Շիկահող գյուղից, տատիկ-պապիկի մոտ է եկել, ծնողները Կապանում են ապրում։ Շիկահողում Ալեքսի լավագույն «ընկերը» ռուս Իրինան է, որ Ռուսաստանից եկած խոհարարի կինն է։ Ինչպես հասկացա Սյունիքի այս հատվածներում ռուսները ակտիվ ամրանում են, բազաներ են սարքում, որոնցից մեկում էլ աշխատում է Իրինայի ամուսինը։ Ալեքսը Իրինային սիրում ա, քանի որ իր պես կապույտ աչքեր ունի ու ամեն անգամ խաղալիք ա իրեն բերում։ Այսօր ընթրեցինք ու գիշերեցինք Ալեքսենց տանը, սեղանին դրված ամեն ինչ տնական էր, հենց իրենցը՝ մածունը, պանիրն ու թթուն, լոբին, միսը և այլն։ Այստեղ ասում են, որ անտառները գյուղացուն ամեն ինչ տալիս են ու ոչնչի կարիք չի ունենա գյուղում ապրող որևէ մեկը, եթե աշխատասեր է։ Շիկահողի հարակից բնությունը պարզապես անզուգական է այդպիսին չեք գտնի որևէ այլ տեղ Հայաստանում, հազար Դիլիջան արժե։
     Ցավոք, այստեղ գյուղերը գնալով դատարկվում են, խորհրդային տարիներին Շիկահողում 140 ընտանիք էր, հիմա՝ 43։ Գյուղի ապրուստի կարևոր նախապայմանը Կապանի հետ կապն է, գյուղացիները մարզկենտրոնում են իրացնում իրենց միրգն ու կաթնամթերքը։
     Ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհը փակելուց հետո այդ գործն էլ ավելի է դժվարացել»: