Karevorinfo  Համացանց  155

«Մինչ Արթուր Ստեփանյանը թշնամու կողմից խոշտանգումների էր ենթարկվում, ՀՀ ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է»․ օգտատեր

13:48 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
«Մինչ Արթուր Ստեփանյանը թշնամու կողմից խոշտանգումների էր ենթարկվում, ՀՀ ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է»․ օգտատեր

Օգտատեր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ քննարկում ենք գերիների մասին իշխանության անմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ անմարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին:
     Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պատերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ:
     Մինչ նա թշնամու կողմից ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:
     Արթուրը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զինծառայողը չէ: Նրանք շատ-շատ են:
     Զինծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բանտում, ապա դատապարտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որևէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբևէ գոյություն էլ չի ունեցել:
     Իսկ ինչո՞ւ էր նա հայտնվել գերության մեջ: Պատճառը սխալ ինֆորմացիան էր, ինչի հետևանքով նրանք ընկել էին շրջափակման մեջ: ​​ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր, գերության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես անհետ կորած:
     Ահա թե ինչ վերաբերմունք էին արժանանում նրանք, ում պետությունը ինքը ուղարկում էր իր երկրի սահմանները պահելու»: