Karevorinfo  Համացանց  471

«Այս կադրերը թշնամին տարածեց, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դավաճանություն է»»․ քաղաքագետ

20:18 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
«Այս կադրերը թշնամին տարածեց, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դավաճանություն է»»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «Երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ՊՆ-ն ցուցադրել է Սիսիանի ուղղությամբ ՀՀ տարածք ներխուժած թշնամու երկու БТР-82А զրահափոխադրիչների խոցման կադրեր։ Երեկ ադրբեջանական Թելեգրամ-ալիքներով ահա այս կադրերը տարածվեցին, որտեղ շատ լավ երևում են ՀՀ ԶՈՒ փայլուն աշխատանքի հետևանքները՝ երկու մոխրացած զրահափոխադրիչները։
     Այս կադրերը թշնամին տարածեց մոտավորապես այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ՀՀ տարածք ներխուժած թշնամու դեմ չկրակելու հրաման չտալը «պետական ուղիղ դավաճանություն է»։ Հիմա այս տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիներն ազատ շրջում են խոցված զրահափոխադրիչների շուրջը։ Ավելին, այնտեղ թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կուտակում կա։
     Ի՞նչ է ուրեմն ստացվում։ Նոյեմբերի 16-ին այդ տարածքը ՀՀ սահման էր համարվում և այնտեղ ներխուժած թշնամին խոցվում էր, իսկ նոյեմբերի 17-ին՝ ո՞չ։ Թե՞ պարզապես «պետական ուղիղ դավաճանության» հերթական փաստին ենք ականատես լինում։ Ինչո՞ւ է նոյեմբերի 16-ին այդ տարածքվում թշնամին ոչնչացվել, իսկ 17-ին՝ ոչ»։