Karevorinfo  Թերթերի տեսություն  484

Վանեցյանը որոշել է շարունակել բոյկոտը. «Հրապարակ»

09:36 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
Վանեցյանը որոշել է շարունակել բոյկոտը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ ընդդիմությունից մասնակցում էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության մի մասը, որը որոշել էր գալ եւ հարցերով նեղել Նիկոլ Փաշինյանին: Բայց ամբողջ կազմով չէր ներկայացել, ընդամենը 4 հոգի էին ներկա՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանն ու Աննա Մկրտչյանը: Այն էլ կեսից, երբ վեճ առաջացավ Մամիջանյանի եւ ՔՊ-ականների միջև, ցուցադրաբար լքեցին դահլիճը:

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա նա տևական ժամանակ է՝ հարցուպատասխանին չի մասնակցում, ինչը, մեզ հասած լուրերով, նյարդայնացնում է Փաշինյանին։ Վանեցյանն էլ, իմանալով այդ մասին, հավանաբար, որոշել է շարունակել բոյկոտը` հարցուպատասխանին չգալով, որ չառերեսվի իր նախկին ղեկավարի, այսօրվա ախոյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում: