Karevorinfo  Համացանց  622

«Գերիների մասին էսօր Փաշինյանի հնչեցրած հրեշավոր միտքը շատ վտանգավոր է». Սարգիս Միքայելյան

00:06 հինգշաբթի, 18 նոյեմբերի, 2021 թ.
«Գերիների մասին էսօր Փաշինյանի հնչեցրած հրեշավոր միտքը շատ վտանգավոր է». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերիների մասին էսօր Փաշինյանի հնչեցրած հրեշավոր միտքը, որն արդեն իսկ զզվելի զարգացումներ է ստանում ՖԲ-ում, բացի այն, որ շատ վտանգավոր է, նաև կարող է օգտագործվել գերիների հարազատների դեմ տարբեր տեսակի ոչուփուչների կողմից (իսկ այդպիսիք շատ են, և ՖԲ-ում էլ վխտում են): Օրինակ, իշխանություններից իրենց հարազատներին գերությունից վերադարձնել պահանջողներին կարող են ոմանք փորձել «պատասխանել», ավելի ճիշտ՝ «լռեցնել» նրանով, թե՝ դեռ պետք է տեսնենք, թե էդ ոնց են գերի ընկել... Այդ երևույթի բարոյական կողմին չանդրադառնանք անգամ, այն սարսափելի է, և քննարկելու բան չկա, բայց զուտ դրա հասարակական վտանգը հասկանո՞ւմ եք, ընկերներ: Միջանձնային հարաբերություններում ինչի դա կարող է հանգեցնել, պատկերացնո՞ւմ եք, չէ՞:
     Կամ, օրինակ, կարո՞ղ է ստեղծվել վիճակ, երբ գերի ընկած զինծառայողի հարազատը վախենա ինչ-որ տեղ, ինչ-որ հարցի մասին արտահայտվել, քանի որ «դեռ պետք է պարզվի...»: Կամ կաշկանդվի իշխանություններին ինչ-որ բան ասելուց: Կամ կոմպլեքսավորվի իշխանություններին սատարող, հաճախ բավականին անզուսպ ու ագրեսիվ հետևորդների հետ գերիների մասին (կամ ոչ միայն) բանավիճելուց: Որովհետև «դեռ պետք է հետաքննե՜ն...»: Նմա՞ն են նկարագրածս վիճակները նրան, թե ինչպես պետք է «գլուխները կախ» ապրեին «ժողովրդի թշնամիների» հարազատները Եժով-Ստալինյան փառապանած ժամանակներում, կամ գնային, հարպարակավ «հրաժարվեին» հարազատից: Այո: Չափազանցությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ: Էսպես գնա՝ դա էլ կտեսնենք»: