Karevorinfo  Համացանց  268

Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը

22:12 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «Երևանի տարածքում շահագործվում է 22 ոչ մետաղական հանքավայր՝ բազալտ, գիպսատար կավ, քարաղ:
     Հատկանշական է, որ վերջին երեք տարիներին՝ գործող քաղաքային իշխանության օրոք, համայնքը մերժել է հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:
     Ներկայումս Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտության իրականացում՝ Երևան քաղաքում հանքավայրերի շահագործման հետևանքով առկա էկոլոգիական վիճակը պարզելու նպատակով:
     Միաժամանակ, իրականացվում են ծավալուն աշխատանքներ գործող հանքավայրերի վարձակալության պայմանագրերի ստուգման և ճշգրտման, ինչպես նաև լքված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ»: