Karevorinfo  Իրադարձություններ  417

«Ինչո՞ւ փոխեցիք պաշտպանության նախարարին»․ Տիգրան Աբրահամյանը՝ վարչապետին

16:54 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Ինչո՞ւ փոխեցիք պաշտպանության նախարարին»․ Տիգրան Աբրահամյանը՝ վարչապետին

«Ինչո՞ւ փոխեցիք պաշտպանության նախարարին, ո՞րն է եղել դրա հիմնավորումը, ո՞ր տրամաբանությամբ եք ընտրել նոր նախարարին, արդյո՞ք ուներ ներքաղաքական և արտաքին քաղաքական բաղադրիչ»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարի փոփոխության հետ կապված նշեմ, որ նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և ես չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն»,- նշեց վարչապետը։

«Մի բան կարող եմ ասել ՝ հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս»,- հավելեց նա։

«Նոր նախարարի նշանակման շարժառիթը բացատրվում է նրանով, որ փորձերը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է և ես կարևոր եմ համարում, որ թե արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, թե պաշտպանության նախարարի կարգավիճակումմեր քաղաքական թիմ ներկայացուցիչներ են, սա կօգնի․․․»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։