Karevorinfo  Համացանց  194

«Պատկերացրեք՝ ՀՀ կառավարությունը ֆրանսիական զորքեր է տեղաբախշում Հայաստանում»․ Արթուր Սաքունց

21:00 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Պատկերացրեք՝ ՀՀ կառավարությունը ֆրանսիական զորքեր է տեղաբախշում Հայաստանում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք մի այսպիսի հիպոթետիկ տարբերակ։
     ՀՀ կառավարությունը, ասենք, Ֆրանսիայի հետ համաձայնեցված, ֆրանսիական զորքեր է տեղաբախշում Հայաստանում։ Կրկնում եմ՝ հիպոթետիկ տարբերակի մասին է խոսքը։
     ՌԴ-ն, Պուտինը կամ ՀԱՊԿ կոչվածը ասելու է, թե՝ դե դիմում չունենք Հայաստանի կառավարությունից ու այդ պատճառով էլ ոչ մի բան չենք ձեռնարկո՞ւմ։ Թե, ընդհակառակը, իրենց հինգերորդ էշելոնով, զենք ու զրահով կներխուժեն Հայաստանի տարածք՝ «փրկելու» դաշնակից Հայաստանին ֆրանսիական «օկուպացիայից»։ Իհարկե, կգան հապշտապ փրկելու՝ իրականում ուղղակի օկուպացնելու, կասկած անգամ չկա։
     Պարզ է, չէ՞, որ իրենց այսպես կոչված «դաշնակից» համարվող պետության նկատմամբ հարձակման մասին չի խոսքը, այլ փոխադարձ համաձայնությամբ զորքի տեղաբախշման մասին։
     Ինչու համար եմ այս հիպոթետիկ օրինակը բերում։
     Քանի որ բոլոր այն պատճառաբանությունները, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին աջակցություն, օգնություն ստանալու համար, ախմախ խոսակցություններ են։
     Երբ իրենց շահերին հակառակ քայլ կատարվի, թքած կունենան դիմումի վրա։
     Իսկ ինչու չեն հիմա թքած ունենում, որովհետև իրենց շահերից չի բխում Հայաստանին՝ որպես դաշնակից պետությանը, աջակցել կամ օգնություն տրամադրելը Ադրբեջանի կողմից ագրեսիան կանխելը։
     Այնպես որ, Գյուլնազ տատի հեքիաթներ պետք չի պատմել։
     Բայց դե ռեալ պոլիտիկի ասածը մնում է ու կա, որի դրսևորումների եվրասիական տարածքի համար մարդու իրավունք ու անվտանգություն ասածները տասներորդական տեղում են, պետք է ուղղակի դրա՝ ռեալ պոլիտիկի դրսևորումների տարածքը փոխել, և գտնվել այն աշխարհաքաղաքական տարածքում, որտեղ այդ արժեքները առանցքային են, որպեսզի եվրասիական արհավիրքներից զերծ մնանք»։