Karevorinfo  Համացանց  179

«Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի»․ Ստեփան Դանիելյան

14:30 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է:
     Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումնեի են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու, ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով՝ ԱՊԱԳԱ ԿԱ:
     Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:
     Նույնը վերաբերվում է պաշտոնական ընդդիմությանը՝ «կգա ժամանակ, մի բան կանենք ...»: Ժամանակը եկել է: Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի՝ դադարել այս ամենին ՄԱՍՆԱԿԻՑ լինել:
     Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:
     Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել ենք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ռեժիմի մեջ ու այդ «ժամանակավոր» բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»: