Karevorinfo  Իրադարձություններ  109

«Այս ամենը շատ տարօրինակ է․ ակնհայտ է՝ ՊՆ-ն փաստեր է թաքցնում». Ոսկան Սարգսյան

12:42 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Այս ամենը շատ տարօրինակ է․ ակնհայտ է՝ ՊՆ-ն փաստեր է թաքցնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Այս ամենը շատ տարօրինակ է
     ՊՆ-հաղորդագրություն է տարածել, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
     Այս հայտարարությունում նշվածն առավել քան տարօրինակ է․ այդպես չի լինում, որ ռազմական գործողությունների ժամանակ 1 զոհ լինի, 13 գերված, 24 անհետ կորած, ինձ համար ակնհայտ է, որ ՊՆ-ն փաստեր է թաքցնում։ 24 զինծառայող մարտական գործողությունների ժամանակ միասին չեն կարող անհետ կորել, նրանք կամ գերված են, կամ՝ սպանված։ Ինձ համար առավել ողբերգական է ընդդիմության, հասարակության կրավորական վերաբերմունքը։ Դասատու Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելը նշանավորվեց այսպիսի անփառունակ մարտերով»։