Karevorinfo  Համացանց  445

«Պարզաբանեմ՝ Բայդենը Փաշինյանին չի հրավիրել ԱՄՆ»․ Սուրեն Սարգսյան

12:18 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Պարզաբանեմ՝ Բայդենը Փաշինյանին չի հրավիրել ԱՄՆ»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը
     Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:
     Մի քանի բան պարզաբանեմ:
     Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:
     Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:
     Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:
     Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:
     Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
     Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»: