Karevorinfo  Թերթերի տեսություն  445

Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել․ «Հրապարակ»

09:36 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։

Ինչպես նշվում է, այս մեդալով պարգևատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։

2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն և զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, և այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։

3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։

Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում ևս որևէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգևատրվել։

Թերթի աղբյուրները հայտնել են, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ` ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին:

Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաև Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։

Թերթին ասել են, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդչափ ատելի նախկինները Սուրեն Պապիկյանի խրամատ փորելը համարել են «բանակաշինությանը մասնակցություն» և անգամ մեդալ են տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատերազմից մեկուսացրեց գեներալներին ու նախկին զինվորականներին, այլև նրանց բոլորի նկատմամբ մեղադրանքներ հարուցեց, վարկաբեկեց ու պատերազմում պարտության մեղքը դրեց նրանց վրա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում