Karevorinfo  Միջազգային  145

ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

00:48 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին TASS-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցություններն ըստ էության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որպեսզի գտնեն բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումները»,- ասել է նա։