Karevorinfo  Համացանց  211

«Այս հայտարարությունները խիստ վնասակար են հենց Հայաստանի համար». Լևոն Բարսեղյան

01:12 չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ.
«Այս հայտարարությունները խիստ վնասակար են հենց Հայաստանի համար». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «ՀՀ ԱԽ քարտուղարի ու պատգամավորներից մի քանիսի բերանով Ռուսաստանին համարյա վերջնագրային տեքստեր էին ասվում, լսեցիք հավանաբար: Մոտավորապես այս էր՝ հատարի՛ր 1997 թ. դաշնակցի պարտավորություններդ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման գծով, թե չէ, մենք ուրիշի հետ կդաշնակցենք:
     Բառացի այդպես չասվեց, բայց իմաստն այդ էր՝ անելո՞ւ ես, թե չէ ուրիշին ասենք, գա մեզ փրկի: Առանձին քննարկելիք է, թե երբ և ինչու մի պետությունը (կայսրության կորսված տարածքները վերականգնել կամեցող) պիտի հավես ունենա պաշտպանել մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը: Այստեղ հարց կա, թե նման քաղաքական ուղերձից առաջ ինչ նախապատրաստություններ են արվել (1) նույն Ռուսաստանի և (2) մյուսների հետ: Գուցե արվել են, գուցե ոչ, տեղյակ չեմ: Բայց եթե չեն արվել, այս հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են, այլև խիստ վնասակար հենց Հայաստանի համար: Ընդհանրապես, կարծում եմ նման հայտարարություններ անելու փաստն ինքնին խոսում է «ռազմավարական դաշնակցի» հետ նախապատրաստական աշխատանք տարած չլինելու մասին, մանավանդ, պարզվեց ժամը 6-ից մի քանի րոպե պակաս, Հայաստանը դեռևս գրավոր չէր դիմել Ռուսաստանին: Ինչ մի մեծ պատմություն էր, թեկուզ պայմանագրի գործել-չգործելն ստուգելու համար գրավոր դիմել, հետո միայն հայտարարել»: