Karevorinfo  Իրադարձություններ  105

ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել են. իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

18:04 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել են. իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
     Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ։