Karevorinfo  Իրադարձություններ  214

«Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ». Էդուարդ Աղաջանյան

14:18 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ». Էդուարդ Աղաջանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները. «Նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»:

Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, պատգամավորը ՀՀ կառավարությանը կոչ է արել հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի: