Karevorinfo  Իրադարձություններ  151

«Ցավալի տեսանյութ էր. ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել». Սեյրան Օհանյան

11:48 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«Ցավալի տեսանյութ էր. ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել». Սեյրան Օհանյան

«Ցավալի տեսահոլովակ էր հատկապես ինձ համար, քանի որ ես երկար տարիներ ծառայել եմ մեր հայկական բանակում: Զորքերին առաջին գծում մեկ հրահանգ պետք է տրված լինի՝ պահել ու պաշտպանել այն տեղամասը, որտեղ իրենք խնդիր են կատարում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն մոտենում է հայկական դիրքերին: «Երբ մարտական հերթապահության ժամանակ խախտումներ և սադրանքներ են լինում, ապա, համապատասխան ցուցմամբ, գործողությունների, զենքի կիրառման պլաններ գոյություն ունեն»,- հավելեց Պաշտպանության նախկին նախարարը: «Ի՞նչ է նշանակում՝ հենց այնպես, առանց կրակոցի հանձնվել. դա նշանակում է առաջին՝ ցուցում է տրված չկրակել, չհրահրել. ինչպես այսօրվա իշխանություններն են ասում՝ մարտական գործողություններ չլինեն: Այդ դեպքում երկու եզրակացության պետք է գանք՝ իրենք կարող են ցանկացած տարածք ներխուժել ու մենք չպետք է կրակենք: Եթե չես ուզում կրակել, բայց ուզում ես կանխարգելել առաջխաղացումը, նշանակում է՝ համապատասխան պաշտպանական, ինժեներական սարքավորումներ պետք է ձևավորես, այսինքն՝ միջդիրքային տարածությունները անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո, որ նրանք չկարողանան մխրճվել մեր հատված»,- ասաց Օհանյանը: