Karevorinfo  Համացանց  548

«Ադրբեջանին հաջողվում է հասնել նվազագույնին»․ Արման Բաբաջանյան

10:00 երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանին հաջողվում է հասնել նվազագույնին»․ Արման Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ամերիկյան մայրաքաղաքում պետական և հասարակական շրջանակների հետ հանդիպումների արանքում Հայաստանից ստացվող տեղեկությունները տագնապեցնող են։ Համոզված կարող ենք ասել, որ Ադրբեջանին հաջողվում է հասնել նվազագույնին, այսինքն՝ Հայաստանի ներքին կյանքի որոշակի ալեկոծման:
     Տարակուսելին այն է, որ դա տեղի է ունենում երկու պատճառով՝ կառավարող մեծամասնության խիստ անբավարար տեղեկատվական քաղաքականության, և ադրբեջանական քարոզչական ներգործությանը «թուլանալով և հաճույք ստանալով» տրվելու խորհրդարանական ընդդիմության վարքագծի հետևանքով:
     Այդ շարքում էր երևի թե նաև այն, որ այդ ընդդիմությունը հրաժարվեց փակ հանդիպման ձևաչափով հուզող խնդիրները լիարժեք քննարկելու վարչապետ Փաշինյանի առաջարկին:
     Փաշինյանն այդ առաջարկն արեց այն տրամաբանության մեջ, որ հաճախ հանրային հնչող և ամեն անգամ կրկնվող հարցադրումներին բարդ է լիարժեք պատասխանել հանրային տիրույթում, որովհետև լիարժեք լինելու համար պատասխանները պետք է շոշափեն հարցեր, որոնք, ըստ էության, պետական գաղտնիք են, կամ, եթե իրավականորեն չեն համարվի այդպիսին, ապա գոնե քաղաքականապես ճիշտ չէ դրանք շոշափել հանրային «դիսկուրսում»»: