Karevorinfo  Համացանց  445

«Իշխանության ռեսուրսը սպառվում է». Դավիթ Գրիգորյան

23:42 երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
«Իշխանության ռեսուրսը սպառվում է». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՆԱՐԽԻԱ-պետական իշխանության բացակայություն՝ որպես այդպիսին։

Փաշինյանը ծնում է անարխիա՝ ոչնչացնելով գերիշխանությունը և ջնջելով դասային տարբերությունները։ Փաշինյանական անարխիան ձևավորում է պետական իշխանության ոչնչացում։ Փաշինյանի իդեալական իշխանությունն արտահայտվում է «բոլորը՝ բոլորի դեմ պատերազմի» սկզբունքով։

Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ էս երկրի ղեկավարի հարմարավետության գոտին ամբողջական է, երբ շուրջը քաոս է։ Քաոս է ընտանիքում, աշխատավայրում, տնտեսության ու հասարակության մեջ։ Փաշինյանը ջնջում է սովորական պատկերացումները դասական պետության մասին։

Ինքը ձևավորում է ճիշտ այնպիսի միջավայր ու տրամաբանություն, որը կա իր՝ անձնական ուղեղում։ Փաշինյանի համար Հայաստանը իր ուղեղում տեղի ունեցող քաոսն է։ Ինքը ձգտում է նույնականացնել մի ամբողջ պետություն իր տրամաբանության սկզբունքով։ Իր իդեալական Հայաստանը կոչվում է Նիկոլանդ կամ ասենք՝ Փաշաստան։

Մենք բոլորս կվերածվենք նիկոլների, եթե բեկում տեղի չունենա։ Ես արդեն խիստ կասկածում եմ, որ ելք կլինի, որովհետև ելք առաջարկողները՝ Փաշինյանի սիրած նախկինները (գործող ընդդիմություն), նույն Փաշինյանն են, պարզապես այլ անուն ունեն։ Նախորդ բոլոր իշխանիկները ևս ձգտում էի բոլոր հայերին իրենց տեսակ դարձնել։ Այսպիսով, մենք դատապարտված ենք։ Անարխիան խորանում է։ Մեր հանրությունը հնարավոր է փրկել կամ ուշքի բերել՝ առաջնորդվելով մերիտոկրատիայի սկզբունքով, երբ իշխում են արժանիները, ոչ թե թափթփուկները։ Սրա մասին ամենավառ վկայությունը վերջին շրջանի բազմաթիվ սպանություններն են, անվտանգային համակարգերի անգործունակությունը, հանրապետության տեսլականի բացակայությունը։

Քաոս, անարխիա, ամենաթողություն, հակապետականություն, կարգերի ու հիերարխիայի մերժում, պետության անկում։
     Իշխանության ռեսուրսը սպառվում է։ Վերջին աղմկահարույց նշանակումը դրա վառ օրինակն է։ Եթե Պապիկյանի օրոք թշնամին կրկին առաջ գա, ապա նրա պաշտոնանկությունից հետո ո՞ւմ են Պաշտպանության նախարար դասելու, Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ էլ ավելի վատ»։