Karevorinfo  Համացանց  205

«Վարչապետը շատ թույլ է ու շատ վատ կադրերի բազա ունի». Արմեն Մովսիսյան

22:06 երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
«Վարչապետը շատ թույլ է ու շատ վատ կադրերի բազա ունի». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետը շատ թույլ է ու շատ վատ կադրերի բազա ունի: Գուցե ցանկություն ունի շտկել չստացվածը, բայց կյանքը ցույց է տալիս, երբ ամեն ինչ դառնում է չստացված, շտկելիքին ո՛չ բաժին, ո՛չ կամք, ո՛չ մասնագիտական հմտություն իր ու իմ կարծիքով բավականին մեծ քանակի պատեհապաշտների իր թիմին չի բավարարում: Կադրերի անվերջ փոփոխությունները, խոստումներ, որոնք մնում են որպես պարապ հնչյուն, արտաքին քաղաքական դաշտում համատարած պարտություններ, անհավասարակշռված խոսքերն ու պահվածքը, որ իշխանափոխության սկզբում թվում էր՝ անկեղծության ու ճշմարտացիության ժայթքում, սովորական ամբոխահաճություն է (իր խոսքով ասեմ՝ պապուլիզմ), նույնիսկ վերջին ընտրություններում ստացած մեծամասնության պողպատե մանդատը՝ իրականում հին ապուրի մեջ ոչինչ չփոխեց: Քաղաքական կամքը տեսական եզրույթ է մնում: Անկախության առաջին երեսուն տարին հաշվենք մանկության շրջան, քաղաքական բոբիկության ու աթոռի պաշտամունքի 4 թույլ ղեկավարների դարաշրջան: Հայոց աշխարհին ղեկավար է պետք՝ ոչ ցարական գուբեռնատոր կամ ամերիկյան դիստրիկտի կառավարիչ: Խելք ունենանք, մենք կորոշենք, չունենաք, կորոշեն մեր փոխարեն»: