Karevorinfo  Համացանց  178

«Հարևան պետության բռնապետը շարունակում է սպառնալ». Տարոն Սիմոնյան

15:54 ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«Հարևան պետության բռնապետը շարունակում է սպառնալ». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Արևելքից հարևան պետության բռնապետը շարունակում է սպառնալ Արցախյան երկրորդ պատերազմի «դասերով» և պատերազմական գործողությունները Սյունիք ու Գեղարքունիք տարածելու հնարավորությամբ։

. Այն, որ ժամանակակից աշխարհակարգում և միջազգային իրավակարգում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում, այլևս գաղտնիք չէ։

. Այն, որ արդեն նախկին աշխարհակարգը հիմնադրած պետությունները շատ ավելի շատ ֆիքսված են սեփական անվտանգային համակարգերն ամրացնելու գործում և ռեսուրս չեն ցանկանում ծախսել «միջազգային խաղաղության և անվտանգության» ապահովման վրա, կրկին գաղտնիք չէ։

. Այն, որ թույլ և վիզը ծուռ ազգերին ու պետություններին ոչ ոք չի հարգում, առավել ևս՝ խղճում, նորից ոչ ոքի համար գաղտնիք չէ։

. Այն, որ արժանապատվություն ունենալու համար պետք է պատրաստ լինես պաշտպանել այն ու հիշեցնել ոմանց Արցախյան առաջին պատերազմի դասերը, կարծես թե, նոր պիտի որոշ մարդիկ սովորեն...

. Եվ այն, որ ոչ մի բռնապետ կամ խաղամոլ «չի մարսել» ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ու դրա հիման վրա արդեն իսկ կազմավորված պետական միավորի մերժումը, կարծես թե, հիշեցնելու կարիք կա...

Հ. Գ. Մինչ դուք քնած էիք, աշխարհը փոխվեց։ Հիմա խաղի կանոնները ոմանց երազների կամ խմբագրականների նուրբ ու քնքուշ կանոնները չեն։

Բարի եղեք դիմավորել հին ու բարի «կարողանում եմ, ուրեմն՝ ճիշտ եմ» կարգախոսը։

Հետևաբար աշխատենք կարողանալու վրա, ճիշտը կապացուցենք...»: