Karevorinfo  Համացանց  632

«Ձրի ՊՇՌ թեստի ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տրված է». Ն. Զոհրաբյան

13:24 հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
«Ձրի ՊՇՌ թեստի ազգային-ազատագրական պայքարի մեկնարկը տրված է». Ն. Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Պատերազմից հետո երկար եմ մտածել, թե ինչը կարող է դառնալ հային համախմբող նոր իդեան ու չէի գտնում։
     Արցախը չդարձավ։
     Պոստ առ պոստ թուրքին հանձնվող Հայաստանն էլ ոչ մի կերպ չի դառնում։
     Այսօր Վարդենիսի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք մայրուղին ու դեմ են խոշորացման նոր պլանին։ Նրանք ընդդեմ խոշորացման պատրաստ են, ինչպես ասաց բունտարներից մեկը՝ ճղելու բոլորին։
     Հավատում եմ՝ կճղեն։
     Ի վերջո, դա հո Արցախն ու Հայաստանը չի, որ թքած ունենանք։
     Ի դեպ, չալարեցի ու նայեցի, որ Գեղամասար խոշորացված համայնքում Նիկոլ Փաշինյանը կրել է ընտրությունները՝ ստանալով 1557 ձայն։
     Ուստի, իրեն տրված լեգիտիմ քվեով իրավունք ունի անելու ինչ ուզում է։
     Ու լավ է անում։
     Այդուհանդերձ, հային համախմբող մի նոր մոտիվացա կարծես թե ուրվագծվում է։
     Դա ձրի ՊՇՌ թեսթ հանձնելու համար ազգին ոտքի հանելու ազգափրկիչ շարժումներն են։ Այո, ձրի թեսթն այն է, ինչն այսօր կարող է ոտքի հանել ու համախմբել համայն հայությանը, ինչպես ժամանակին ազգին համախմբեց մարշրուտկան 50 դրամով թանկացնելու դեմ համազգային ազգանվեր ընդվզումը, որի թեժ մարտերում կոփվեցին այսօրվա իշխանության բազմաթիվ անձնազոհ մարտիկներ։
     Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ձրի ՊՇՌ թեսթի համար ազգային-ազատագրական պայքարը կարող է ոտքի հանել ամեն թեսթի համար 15 հազար դրամ վճարող հային։ 15 հազար դրամ։ Ամեն թեսթի համար։
     Սա հո հանձնված Շուշի, Հադրութ կամ Որոտանում դրված թուրքի պոստ չի, որ թքած ունենանք։ 15 հազար դրամ։
     Ու այո, ես հավատում եմ հայ ազգի հավաքական ներուժին ու վստահ եմ, որ ձրի ՊՇՌ թեսթի և ընդդեմ 15 հազար դրամի ազգային-ազատագրական պայքարը կարելի է համարել մեկնարկած»: