Karevorinfo  Համացանց  134

«Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը». Ս. Դանիելյան

20:24 չորեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2021 թ.
«Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է:
     19-րդ դարը մեծ պետությունների գաղութների համար պայքար էր իրենից ներկայացնում: Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական նպատակը հենց գաղութների համար մրցակցությունն էր, երբ միավորված Գերմանիան սկսեց հայտ ներկայացնել գաղութների վերաձևման համար:
     Գաղութների հիմնական նպատակը տնտեսությունն էր՝ հումքի տիրապետում և սեփական ապրանքների իրացում:
     1941-ին ԱՄՆ-ն ու Բրիտանիան կնքում են Ատլանտյան Խարտիան, որի իմաստն ազատ առևտրաշրջանառության սկզբունքն էր, կոմունիկացիաների վերահսկողությունը, առանց տեղի ժողովուրդների կարծիքը հայտնելու նրանց տարածքները գաղութացումից հրաժարումը և ՄԱԿ-ի ստեղծումը: Դրան միացան տասնյակ երկրներ, այդ թվում նաև Սովետական Միությունը: Ատլանտյան Խարտիան պատերազմից հետո ստեղծվելիք նոր աշխարհակարգի թեզիսներն էին:
     Հիմա աշխարհը նորից փոխվում է, Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը և ըստ էության նոր գաղութարարության շրջան ենք մուտք գործում, որի իմաստը նորից հումքի վերահսկողությունը, լոգիստիկայի վերահսկողությունը, սեփական ապրանքների պրոտեկցիայով վաճառքը և աշխարքաղաքական հեգեմոնիան է:
     Պրոցեսները պետք է փորձել ճիշտ հասկանալ՝ ճիշտ կողմնորոշվելու համար»: