Karevorinfo  Համացանց  133

«Արցախի ամայացումն ու ամպուտացիան սկսվեց 2018-ի հակաարցախյան շարժումից». Վահե Դավթյան

22:36 երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ.
«Արցախի ամայացումն ու ամպուտացիան սկսվեց 2018-ի հակաարցախյան շարժումից». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Բոլոր նրանց, ովքեր զառանցում են, որ «եթե Արցախն այդքան սիրում էիք, չդարձնեիք այն ամայի տարածք, զարգացնեիք», տեղեկացնեմ, որ 2014թ. հուլիսին ռուսական РБК-ն անվանեց Արցախը «անդրկովկասյան վագր»՝ հաշվի առնելով հանրապետության արագ տնտեսական աճը:

2015թ. արդյունքներով Արցախի տնտեսական աճը կազմեց 9,1%, 2016-ին՝ 9,2%: Ընդ որում՝ 2007թ. այդ ցուցանիշը կազմել է 8,8%՝ կտրուկ աճ արձանագրելով 2008-ին՝ հասնելով 14,3%-ի:

Ընդհանուր առմամբ, 2000-ից ի վեր Արցախի տնտեսական աճը միջինում կազմել է 10,5%, իսկ 2019-ին՝ 10,3% (ՀՆԱ-ն՝ 713 մլն դոլար), ինչը լավագույն ցուցանիշներից էր չճանաչված պետությունների շարքում: Էլ չեմ խոսում ենթակառուցվածքային բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Արցախի ինստիտուցիոնալ զարգացման օրինակելի դինամիկայի մասին:

Արցախի ամայացումն ու դրա ամպուտացիան Հայոց աշխարհից սկսվեց 2018-ի ընդգծված հակաարցախյան շարժումից, որը մինչ օրս որոշ թերուսներ «հեղափոխություն» են անվանում»: