Karevorinfo  Համացանց  384

Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանը

12:36 կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանը

«Սիսիան ինֆո» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։
     Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում (հիվանդանոցից- ավտոշուկա ճանապարհին)։
     Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին՝ ժ.12:30-ին նույն վայրից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։
     Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին...
     Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957 թվականի մայիսի 10-ին, Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել և բնակություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի,ավագը՝ արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝ մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։
     1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ` շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ-արևելյան շրջանի գյուղերի ազատագրմանը և պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10-ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։
     1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ, Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։
     1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։
     Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում՝ որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։
     Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է՝
     1․ «Մարտական ծառայություն» մեդալ, թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։
     2․ «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։
     3․ «Վազգեն Սարգսյան» մեդալ,թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։
     4․ « ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։
     5․ «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։
     6․ «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։
     7․ «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։
     Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը, լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28-ին, որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ և հերոսացել՝ ունենալով հոր փառահեղ օրինակը»։