Karevorinfo  Թերթերի տեսություն  513

Գաղտնալսման դեպքից 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ և ո՛չ էլ հետախուզվող. «Ժողովուրդ»

09:18 շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
Գաղտնալսման դեպքից 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ և ո՛չ էլ հետախուզվող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման ձայնագրությունը: Աղմկոտ այդ օրվանից անցել է 3 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:

Տեղեկացանք, որ 3 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 3 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ ու ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին»:

Մանրամասները՝ թերթի համարում: