Karevorinfo  Իրադարձություններ  197

«Տեղական արտադրողին օգնում ենք, բայց արտադրողը չի ուզում որակի մասին մտածի». Յալանուզյան

02:06 շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Տեղական արտադրողին օգնում ենք, բայց արտադրողը չի ուզում որակի մասին մտածի». Յալանուզյան

Առաջին անգամ տեղական արտադրողին օգնելու լոզունգները հիշում եմ 90-ականների վերջերից, այսինքն՝ մոտավորապես 22-24 տարի առաջ։ Էդ լոզունգը մեծ-մեծ կպցնում էին ստեղ-ընդեղ՝ «Օգնենք մեզ, գնենք մերը»։ Ու մեր տեղական սպառողը 2.5+ տասնամյակ օգնում է տեղական արտադրողին։ Էդ տեղական ապրանք առնել-ծախելն էլ դարձրել էին մի գովազդային մեծ արշավ՝ փաթեթավորված ռազմահայրենասիրական քարոզչությամբ։ Մոլ, բա մերը պիտի առնենք, բա ոնց։ Համ էլ բիզնեսը հարկ է վճարում, աշխատատեղ է ստեղծում, բա՜։
     Որքան շատ ենք մենք խոսում, այնքան որակն ընկնում է։ Ուզում ես որակյալ մսամթերք գնես՝ չես կարողանում գտնել, ուզում ես՝ որակյալ տեղական կահույք գտնել՝ չի ստացվում։ Եթե կա՝ ԻԿԵԱ-ից էլ թանկ է։ Ուզում ես՝ կիսաֆաբրիկատ առնել՝ պիտի մի 20 տեսակ առնես, ահագին փող տաս, որ գուցե բախտդ բանի մի նորմալը գտնես։ Գնում ես խանութ՝ մի տաս ընկերություն պանիր է սարքում՝ բոլորը Լոռի կամ Չանախ, ու էլի չես կարողանում նորմալը գտնել՝ որակը դարձել է բախտի բան։ Նույն ֆիրմայի ապրանքն էսօր լավն է, վաղը՝ չես իմանում։
     Տեղական հագուստը՝ թանկ, 2-3 անգամ ներկրվածից թանկ ու չի էժանանում, որակն էլ չի բարձրանում։ Եթե հայկական արտադրության ջինսը 20 հազար է, ուրեմն դա պետք է ունենա 20 հազարի որակ։
     Մեքենայի գազի համակարգերը։ Հայաստանում արդեն 20 տարի է մեքենաներում գազ են դնում, մեկը մեկից անորակ։ Ես երրորդ վարպետն եմ փոխում, որ էդ խնդիրը լուծեն, փողը տաս՝ գնաս քո գործին։ Չի լինում։ Բերում ծերից ծեր փոխում են, առավելագույնը 1 տարի, հետո նորից ընկնում ես տեղական գազարդչիկների ձեռքը։
     Բայց ասում ենք՝ մեր տեղական արտադրողին պետք է օգնենք։ Է, օգնում ենք, օգնելն էլ ոնց է լինում, բայց արտադրողը չի ուզում որակի մասին մտածի։ Իմիջիայլոց, լուսահոգի Կարեն Սերոբիչն էլ էր նույնը ասում՝ որակ չունենք, չկա, չի ստացվում։ Մի 15 տարի ասաց, մինչև... լավ էդ ուրիշ պատմություն է։
     Էն հայկական հեռախոսները, խոսեցին, ծափ տվեցին, մեծ-մեծ փրթեցին։ Մարդիկ էլ գնացին, առան, ասացին՝ վատն է, բայց օգնենք մեր արտադրողին, կսովորեն։ Բա ուր են, ինչ եղավ էդ հեռախոսների պատմությունը։
     ՀԳ. Հա, գիտեմ, առանձին բացառություններ կան, բազմաթիվ պատճառներ կան, դրանք բոլորը գիտեմ։ Բայց ես չեմ կարող 100-150 տարի ապրել, մինչև լամինատը նորմալ շուռուպով ձգել սովորենք կամ էլ գազի շլանգ դնել ու շտուցեռով ամրացնել»։