Karevorinfo  Իրադարձություններ  188

Զոլաքարում 25-ամյա վարորդը բախվել է պատին և կողաշրջվել․ նրա մայրը մահացել է

12:42 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Զոլաքարում 25-ամյա վարորդը բախվել է պատին և կողաշրջվել․ նրա մայրը մահացել է

Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմանմ «Մարտունի» ԲԿ-ից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։ Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևանում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այսօր՝ ժամը 07։40-ի սահմանում, Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
     Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը վարորդի մայրն էր։