Karevorinfo  Իրադարձություններ  178

«Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»․ Սասուն Խաչատրյան

12:24 ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»․ Սասուն Խաչատրյան

Կառավարությունում ընթացող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, ի թիվս այլ թեմաների, հարցեր հնչեցին նաև իր ընտանիքի անդամների ունեցվածքի, այդ թվում` Խաչատրյանի կնոջ դրամական փոխանցումների, գույքի և այլ նյութական միջոցների մասին:

Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով է, օրինակ, իր կնոջ հաշվեհամարին փոխանցվել ավելի քան 2 մլն դրամ և 1600 դոլար, նշելով, որ դա իր` Եվրոպա ուսման մեկնած դստեր կարիքների համար է փոխանցվել։

Հարց հնչեց նաև, թե ինչու իր կնոջ հայտարարագրում նշված չէ, որ նա բնակարանի համասեփականատեր է: Խաչատրյանը հարցին կատակով պատասխանեց. «Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»:

Նրա պարզաբանեց, որ կնոջ` Լիլիթ Խաչատրյանի ծնողները բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքի փոքր բնակարանում` մոտ 50-60 քմ մակերեսով: Եվ կինը, երբ տարիներ առաջ ձեռք են բերել բնակարանի սեփականության վկայականը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել, ինչպես՝ ընտանիքի մյուս անդամները:

Անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարագրում չկա նշված այդ բնակարանը, Խաչատրյանն ասաց` «ինչ-որ շփոթմունք է եղել», և հաջորդ անգամ հայտարարագիր ներկայացնելիս այն նույնպես կընդգրկեն: