Karevorinfo  Միջազգային  177

Փարիզում մեկնարկել է 2015-ի ահաբեկչության գործով «պատմական դատավարությունը»

23:30 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Փարիզում մեկնարկել է 2015-ի ահաբեկչության գործով «պատմական դատավարությունը»

Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի հետպատերազմյան ամբողջ պատմության մեջ ամենահրեշավոր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և իրականացման մեջ մեղադրվող անձանց գործով դատավարությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները: 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել էր 130, վիրավորվել՝ 400 մարդ: Լսումներին, որոնք լուսաբանելու են տասնյակ լրագրողներ, կմասնակցի մոտ 1800 քաղաքացիական անձ և ավելի քան 300 իրավաբան: Գործով որպես մեղադրյալ ներգրավված է 20 մարդ: Դատարան է ներկայանալու 11 կալանավորված անձ: Նրանց թվում է Սալահ Աբդեսլամը, ով, ըստ հետաքննության տվյալների, առանցքային դեր է խաղացել ահաբեկչությունների նախապատրաստման գործում: Տղամարդը ձերբակալվել էր 2016-ի մարտին՝ Բելգիայում և արտահանձնվել Ֆրանսիային: Հիշեցնենք, որ նույն օրը՝ համարյա միաժամանակ, գրանցվել էր մի քանի ահաբեկչական գործողություն՝ պայթյուն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային ընկերական հանդիպումը (ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը), ռեստորանի հաճախորների գնդակահարությունը և Բատակլան թատրոնում ներկաների գերեվարումը։ Հաղորդվում է, որ ահաբեկչությունների գործով դատավարությունը կտևի մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը: