Karevorinfo  Համացանց  500

«Փաշինյանի այսօրվա ձևակերպումները Էրդողանի առաջ քաշած նախապայմանների մասին ուղղակի ցնցիչ են». Ն. Դիլբարյան

22:54 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Փաշինյանի այսօրվա ձևակերպումները Էրդողանի առաջ քաշած նախապայմանների մասին ուղղակի ցնցիչ են». Ն. Դիլբարյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Աբսուրդի տապարով տաշած տրամաբանությունը. Փաշինյանի այսօրվա ձևակերպումները Էրդողանի առաջ քաշած նախապայմանների մասին ուղղակի ցնցիչ են, սեպտեմբեր 21-ի գունագեղ, մասշտաբային տոնակատարության և այն զոհաձոնման ոգով, հայկական պետության շահերն ակնհայտ ոտնահարող հայտարարություններում պետք է կարողանալ տեսնել հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Ոչինչ, որ Թուրքիան բնավ չի խոսում հայ- թուրքական երկաթուղու մասին, այլ նոր երկաթուղի է կառուցում՝ միանալու Նախիջևանի երկաթուղու հետ և Սյունիքի չարաբաստիկ միջանցքով կամ Փաշինյանի նախըտրած երփնագեղ ձևակերպմամբ՝ ուղիղ հաղորդակցություն ստանալով Ադրբեջանի հետ: Այո՛, համաթուրքականության ծրագրերին պետք է այսպես աջակցել, ի սրտե, համառ, հետևողական՝ ի հեճուկս իրականության»: