Karevorinfo  Համացանց  219

«Քո փափագն ու որոշումը ծաղրանք է և խաբեություն»․ Սյուզաննա Սիմոնյան

23:06 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Քո փափագն ու որոշումը ծաղրանք է և խաբեություն»․ Սյուզաննա Սիմոնյան

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար
     Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Նախ ապագաղութացիր, նոր անկախություն տոնիր: Ով է տեսել անկախ գաղութ:
     Երբ վաղուց վաճառված է անկախությունդ, երբ տերերդ են որոշում կառավարողներիդ, երբ դու քո քաղաքի օրը չես տոնում հայտնի պատճառներով, բայց տերերդ իրենց մայրաքաղաքի տոնը նշում են քո մայրաքաղաքում, երբ դու վտանգի պահին ի վիճակի չես պաշտոնապես դիմել նույնիսկ ՄԱԿ որպես անկախ երկիր, այլ մասնավոր անհատի կողմից ես դա անում, քանի որ տերերդ արգելում են քեզ պաշտոնապես դիմել, երբ դու չես կարող արդիական զենք հայթայթել հզոր երկրներից, այլ ստիպված ես տիրոջդ կործանիչները գնել առանց կործանող ռումբերի, երբ պատերազմի ելքը դու չես որոշում, և երկրիդ թաղումը տերերդ անվանում են թշնամուդ հետ իրենց կազմակերպած հրաշալի օպերացիա, և դու ենթարկվում ես նրանց որոշումներին, երբ ինքնուրույն հարաբերություններ չես կարողանում հաստատել և դաշնակցել քեզ ձեռք մեկնած Արևմուտքի հետ, երբ թշնամիդ կոխկրտում է հողդ ու տիրանում նրան, երբ ցանկանում է, ու որտեղ ցանկանում է, իսկ դու երկիրդ դարձրել ես անկողնում պառկած հաճախորդի սպասող մարմնավաճառ վենետիկուհի, ապա Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը տոնախմբությամբ նշելու քո փափագն ու որոշումը ծաղրանք է և խաբեություն: Ծաղրում ես 5000 մայրերի, անհայր մնացած երեխաներին, հազարավոր անտուն մնացած թափառական դարձած արցախցիներին, սահմանամերձ գյուղերում սարսափահար կուչ եկած ու վտանգի սպասող գյուղացիներին, աչքը Հայաստանի համար միշտ թաց պանդուխտ հայերին ու Հայաստանի քաղաքացուն: Դու ծաղրում ես նրանց:
     Ո՞վ է լսել ու տեսել այսպիսի անկախություն: Ի վերջո, երբ դու չկարողացար հեղափոխական որևէ փոփոխություն իրականացնել, ի՞նչ անկախություն: Նախ ապագաղութացիր, նոր անկախություն տոնիր»: