Karevorinfo  Համացանց  470

«Սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է». Տիգրան Աբրահամյան

18:42 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:
     Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:
     Կարճ ստացվում է՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհված նահատակների հիշատակին։
     Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»։
     Եթե նույնիսկ մի կողմ դնենք թեմայի քաղաքական առանձնահատկությունները, ապա սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է։
     Քաղաքական առումով, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության մասին հիշատակելն արդեն իսկ, մեղմ ասած, կոռեկտ չէ։
     Անվտանգություն չկա, ինքնիշխանությունը փլուզվել է, անկախություն ասվածն էլ՝ խիստ չափազանցված։
     Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը հնչեցնում է Արցախի տարածքի 75%-ի կորստի, ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի մինչև 3.8կմ ներխուժման և անարժանապատիվ խաղաղության պայմաններում»։