Karevorinfo  Իրադարձություններ  275

Անահիտ Ավանեսյանը՝ պետպատվերով բուժումը սառեցնելու լուրերի մասին

12:06 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Անահիտ Ավանեսյանը՝ պետպատվերով բուժումը սառեցնելու լուրերի մասին

Մամուլում հրապարակումներ եղան, որ մինչև 2022 թվական պետպատվերով բուժումները սառեցվել են: Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարը պարզաբանեց. «Ժամանակ առ ժամանակ ունենում ենք գրագրություն՝ բոլոր ԲԿ-ների հետ: Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր ու ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ի՞նչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի: ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ գումարների մեջ, որովհետև բյուջեն սահմանափակ է: Տարվա կեսին, այո՛, ուղարկվել է գրություն, որ ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում ու, կախված դիմելիության հոսքից, սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի... Բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունները, ծառայությունները, որոնք, իսկապես, հիմնավորված ունեն դիմելիության աճ, պետությունն իր պարտավորությունը շարունակի կատարել քաղաքացիների առաջ»: