Karevorinfo  Համացանց  253

«Հիշեցի դրամատիկ մի պատմություն՝ Արմենի գործը». Ժաննա Ալեքսանյան

19:36 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Հիշեցի դրամատիկ մի պատմություն՝ Արմենի գործը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունն իմ մեջ արթնացրեց մեր տառապանքներն ու անարգված զգացողությունները, որ ունեցել ենք մարդկային ճակատագրերի նկատմամբ՝ նրանց քրեական գործերին հետևելիս։ Դրանք Աղվան Գառնիկիչի առաջ քաշած ապօրինի մեղադրանքներն էին։ Ընդ որում՝ դրանք ավարտվում էին ոչ միայն տևական ժամանակով ազատազրկմամբ, այլև հատուկ հոգեբանական ներգործությամբ և դատարանները դրանք կատարում էին անշեղորեն, օրինակ, հերոսին մեղադրել հայրենիքի դավաճանության մեջ։ Սակայն, այսօր ես հիշեցի դրամատիկ մի պատմություն՝ Արմենի գործը (ցավոք, ազգանունը չեմ հիշում, հոդվածս էլ չգտա «Անարգված արդարադատություն» վերնագրով)։ Նրան մեղադրել էին անչափահասի բռնաբարության մեջ, նա չէր ընդունել մեղադրանքը, բայց ով էր նրան լսողը, կիրառվող մեթոդները գործի են դրվել, և Արմենը դաժան 6 տարիներ էր անցկացրել բանտում, գիտեք ինչ է նշանակում այդպիսի մեղադրանքով բանտում գտնվելը։ Եվ ահա 6 տարի հետո հայտնվեց իրական հանցագործը։ Արմենին ազատ արձակեցին։ Նրան ընդունեց ձերդ գերազանցություն նախկին դատախազը և նվիրեց Դյումայի Կոմս Մոնտե Քրիստո գիրքը, իր այս քայլը պատիվ համարելով Արմենի համար։ Ցինիզմ առանց սահմանների։ Իսկ Արմենը լքեց Հայաստանը ընդմիշտ։ Ինչպես ապրել այդպիսի խարանով»։