Karevorinfo  Համացանց  200

«Աղվան Հովսեփյանի կալանքի «հրամանագիրը» բողոքարկվելու է». փաստաբան

10:18 չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Աղվան Հովսեփյանի կալանքի «հրամանագիրը» բողոքարկվելու է». փաստաբան

Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի թե նա ընկճվելու է։ Ընդհակառակը։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։ Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով»:

Կեսգիշերին հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունն ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել: