Karevorinfo  Հարցազրույցներ  139

Մանե Թանդիլյանը՝ ԼՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին

23:54 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Մանե Թանդիլյանը՝ ԼՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին

«Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է ԼՀԿ-ից դուրս գալու պատճառները, ԱՀ Սոցապ նախարար դառնալու հանգամանքը:

«Ես պատրաստվում էի մեկնել արտասահման՝ բուժման նպատակով, բայց սկսվեց պատերազմը, վերջինը առաջնահերթություն էր, և ինչպես բոլորը, այնպես էլ՝ ես, գտնում էի, որ հնարավոր չէր ապրել պատերազմի պայմաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ անձամբ դիմել է ԱՀ նախագահին՝ ցանցկացած հարցով օգնելու պատրաստակամությամբ և ստացել է նախարարի պաշտոնի առաջարկ:

«Ամռանը մեկնեցի արտասահման, որոշ ժամանակով վերականգնեցի առողջությունս ու հետո արդեն ԱՀ նախագահի հետ խոսեցինք, որ այս պահին Արցախի առջև ծառացած սոցիալական խնդիրները լուծված են...: Իրականում պաշտոնավարումս է Արցախում ավարտվել, բայց գործունեությունս շարորնակվում է»,- ասել է նա:

Թանդիլյանի խոսքով՝ Արցախ տեղափոխվելով՝ իր քաղաքական գործունեությունը լրիվ այլ բովանդակություն է ստացել. «Ինձ համար թե՛ կուսակցությունը, թե՛ պաշտոնը միայն միջոց են: Իմ գնահատմամբ՝ այն ինչ կարող էի անել այդ ձևաչափով (նկատի ունի ԼՀԿ-ի կազմում լինելու ժամանակահատվածը,- խմբ.), կարծում եմ, հասել էր սահմանի որոշակի լիմիտների: Նաև հասկացա, որ ես այլ բան եմ պատկերացնում և ուզում մեր երկրի համար: Դա էր ԼՀԿ-ից դուրս գալու պատճառը»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում: