Karevorinfo  Իրադարձություններ  141

«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում». Կապառոսի նախախաղային ասուլիսը

21:54 երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում». Կապառոսի նախախաղային ասուլիսը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուիս է տվել: «Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ 3 միավորը»,- այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է մարզիչը: «Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին»,-ասել է նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

Կապառոսի նախախաղային ասուլիսը